News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 22
Տեսնել լրահոսը

Անհայտ անձինք փորձել են հրկիզել Վարշավայի կենտրոնում գտնվող սինագոգը, միջադեպի հետևանքով տուժածներ չկան: Այս մասին հայտարարել է հանրապետության արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին՝ հղում անելով Լեհաստանի գլխավոր ռաբբի Միխայել Շուդրիխին։

«Ռաբբի Շուդրիխը գրում է, որ ինչ-որ մեկը փորձել է մոլոտովի կոկտեյլով հրկիզել Նոժիկովի սինագոգը։ Փառք Աստծո, ոչ ոք չի տուժել»,- X-ում գրել է նախարարը։

Լեհական լրատվամիջոցները նշում են, որ դեպքի մասին տեղեկացվել է մայրաքաղաքի ոստիկանությունը և արդեն հետաքննում է այն։

Զալման և Ռիվկա Նոժիկի ամուսինների անունով սինագոգը (Նոժիկի սինագոգ), որը Լեհաստանի հրեական համայնքների միության գլխավոր սինագոգն է, միակն է, որը վերապրել է Երկրորդ համաշխարհային պատերազմը Վարշավայում։ 1997 թվականին այն արդեն հրկիզվել է, ինչի հետեւանքով վնասվել է շենքի նախասրահը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թեհրանում սկսվել է Իրանի նախագահի եւ նրա զինակիցների հրաժեշտի արարողությունը
Արարողությանը, Իրանի հոգեւոր առաջնորդից բացի, ներկա են նախագահի պաշտոնակատար Մոհամադ Մոխբերը, խորհրդարանի խոսնակ Մոհամադ Բաղեր Գալիբաֆը, ԶՈւ Գլխավոր շտաբի պետը...
Տան նախկին աշխատակիցը տանտերերի դպրոցահասակ աղջկան թմրամիջոց է առաջարկել. 58-ամյա տղամարդը կալանավորվել է
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ...
Չափագիտության ազգային ինստիտուտի նախկին պաշտոնատար անձինք վերականգնել են պետությանը պատճառված 51 մլն դրամ վնասը
«Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲ ընկերության նախկին պաշտոնատար անձինք, 2010-2018 թվականն ընկած ժամանակահատվածում, մի խումբ անձանց հետ...
Ցավակցում եմ բարեկամ երկրի ժողովրդին. հաջորդիվ  նախատեսվում էր  Իրանի նախագահի այցը Հայաստան. Ալեն Սիմոնյան
Քիչ առաջ Հայաստանում Իրանի դեսպանատուն այցելեց ՀՀ Ազգային ժողովի...
Ռաիսիի աշխատակազմի ղեկավարը հրապարակել է ուղղաթիռի կործանման նոր մանրամասներ
Նոր մանրամասներ ուղղաթիռի կործանման մասին...
Աբովյանում բախվել են «Volkswagen»-ն ու «Mercedes»-ը. վերջինը կողաշրջվել է. կան վիրավորներ
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ