News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի եւ նրա զինակիցների, որոնք զոհվել են ուղղաթիռի կործանման հետեւանքով, հրաժեշտի պաշտոնական արարողությունը սկսվել է Թեհրանում, այն գլխավորել է Իրանի ղեկավար եւ հոգեւոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին։ Իրանի մայրաքաղաքից ուղիղ հեռարձակումն իրականացնում է IRIB հեռուստաալիքը։

Արարողությանը, Իրանի հոգեւոր առաջնորդից բացի, ներկա են նախագահի պաշտոնակատար Մոհամադ Մոխբերը, խորհրդարանի խոսնակ Մոհամադ Բաղեր Գալիբաֆը, ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Մոհամադ Բաղերին։ Ռաիսիին հրաժեշտ տալու է եկել նաեւ պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիան։ Խամենեիի աղոթքից հետո սգո թափորը շարժվում է Թեհրանի փողոցներով դեպի Հեղափոխության հրապարակ, ցանկացողներին հնարավորություն կընձեռվի անձամբ հրաժեշտ տալ նախագահին եւ նրա զինակիցներին։ Կադրերում երեւում է, որ Իրանի մայրաքաղաքի փողոցները լիքն են հազարավոր մարդկանցով, որոնք եկել են հրաժեշտ տալու ավիավթարի զոհերին։

Սպասվում է, որ արարողությանը մասնակցելու համար մայիսի 22-ին Թեհրան կգան Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը եւ այլ բարձրաստիճան անձինք տարբեր երկրներից։

Մայիսի 20-ին Արեւելյան Ադրբեջան նահանգի իսլամական քարոզչության վարչության ղեկավար Սեյեդ Մահմուդ Հոսեյնին Mehr գործակալության հարցազրույցում հայտնել էր, որ Ռաիսին կթաղվի իր հայրենի Մեհշեդ քաղաքում, իմամ Մոհամադ Ալի Ալե Հաշեմը՝ Թավրիզում, իսկ Արեւելյան Ադրբեջանի նահանգապետ Մալեք Ռահմաթին՝ Մարաղա քաղաքում։ Թաղումները կկայանան մայիսի 23-ին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վերին Խոտանանի եկեղեցու մոտ բեռնատարները չեն կարողանում շարունակել ընթացը. Խցանում է առաջացել
Հուլիսի 26-ին, ժամը 14:11-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության…
Ոստիկանները ձերբակալել են մանկապարտեզի աշխատակցին. ՆԳՆ
Տեսանյութում պատկերված մանկապարտեզի 45-ամյա աշխատակիցը հայտնաբերվել է…
Փրկարարները Սևանա լճից քաղաքացիներին մոտեցրել են ափ
Հուլիսի 26-ին, ժամը 16։16-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության…
«Դատապարտում ենք բռնության ցանկացած դրսևորում». ԿԳՄՍՆ-ն՝ մանկապարտեզում երեխայի ծեծի տեսանյութի մասին
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն ուսումնասիրման նպատակով համապատասխան...
Մանկապարտեզում երեխային ծեծելու տեսանյութի առնչությամբ ՄԻՊ-ում ուսումնասիրություն է սկսվել
Երեխայի լավագույն շահը, նրա իրավունքների պաշտպանությունը Մարդու իրավունքների պաշտպանի առաջնահերթություններից են...
Փոքր Վեդիի մանկապարտեզում դաստիարակը ծեծել է քնելու պառկած երեխային. ՆԳՆ-ն տեսանյութն ուսումնասիրում է
Ոստիկանությունից հայտնել են, որ նշված դեպքով հաղորդում չի ստացվել...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ