News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Այսօր` հունիսի 9-ին, գայլերի հարձակման հերթական դեպքն է գրանցվել Լոռիի մարզի Ջրաշեն համայնքում: Ինչպես Ջրաշենից հայտնում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, առավոտյան լուսադեմին` 05:00-ի սահմաններում գայլերը մտել են Ջրաշեն համայնքի բնակիչ Սուրեն Հակոբյանին պատկանող  տան բակում գտնվող անասնագոմ, որտեղ այդ պահին եղել է 40 գլուխ ոչխար:

Գայլերը հոշոտել են դրանցից 15-ին:

NEWS.am-ի Լոռիի թղթակիցը հայտնում է, որ Ջրաշեն համայնքն այն համայնքներից է, որը պարբերաբար ենթարկվում է գայլերի հարձակման, լուրջ վնասներ հասցնելով համայնքների անասնապահությանը: 

Լուսանկարը` Էդվարդ Արզումանյանի

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ