News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հայկական ընկերություններում կիրառվում են մենեջերների խրախուսման տարբեր մեթոդներ: Այդ հարցերն էին քննարկվում այսօր` հունիսի 9-ին, Երեւանում ընթացող «Ռիսկերի կառավարումը եւ տնօրենների խորհուրդը» սեմինարում:

Ըստ սեմինարի մասնակիցների` ոչ բոլոր հայկական ընկերություններում են կիրառվում մենեջերների խրախուսման միջոցներ: Որոշ ընկերություններում էլ խրախուսման նպատակով մենեջերներին հատկացնում են բաժնետոմսեր (փայաբաժիններ); Ուշագրավ էր մասնակիցներից մեկի տեղեկությունը հայաստանյան բանկերի ղեկավարների խրախուսման մեթոդի վերաբերյալ: Ըստ այդմ` բանկերի ղեկավար կազմը ստանում է եռամսյակային պարգեւատրումներ, ինչպես նաեւ բոնուսներ` տարեկան արդյունքների հիման վրա: Սակայն 2008-2009 թ. համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառով շատ երկրներում ցանկանում են վերանայել բանկերի ղեկավարների բոնուսների համակարգը, քանի որ բոնուսների աճն անկառավարելի ընթացք է ստանում: Բանկային մենեջերները իրենք իրենց մեծ բոնուսներ են հաշվեգրում, սակայն միշտ չէ, որ դրանք արդարացված են: Բանկային բոնուսները դիտարկվում են որպես ֆինանսական ճգնաժամին նպաստող գործոն:

Բանկային վերահսկողության Բազելյան հանձնաժողովը Բազել-3 հանձնարարականներով աշխարհի բոլոր բանկերին առաջարկել է սահմանափակել բանկային մենեջերների բոնուսները` դրանք կապելով կապիտալի համարժեքության նորմատիվի հետ: Ամենայն հավանականությամբ` Հայաստանը եւս ստիպված կլինի բանկային նորմատիվներում նման փոփոխություններ իրականացնել:

Ֆլորենցիայի համալսարանի կորպորատիվ ֆինանսների պրոֆեսոր Օլիվիերո Ռոգիի ներկայացմամբ` մենեջերների խրախուսման ճիշտ համակարգը կարեւոր նշանակություն ունի ռիսկերի կառավարման եւ վերահսկման գործընթացում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ