News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Հունիսի 3-ից 9-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 1400 անգամ:

ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից հայտնում են, որ այդ ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայկական դիրքապահների ուղղությամբ արձակվել են հազարավոր կրակոցներ:

Բացի մեծաքանակ խախտումներից, անցած շաբաթվա ընթացքում հակառակորդի կողմից ձեռնարկվել են նաեւ հետախուզադիվերսիոն գործողությունների փորձեր:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումների կողմից իրականացված օպերատիվ կանխարգելիչ միջոցառումների շնորհիվ ադրբեջանական բանակի հետախուզադիվերսիոն գործողությունների բոլոր փորձերը կանխվել են եւ հակառակորդը, մեծ կորուստներ տալով, հետ է շպրտվել իր ելման դիրքեր:

Շաբաթվա ընթացքում հետախուզական գործողություններ իրականացնելու նպատակով հակառակորդը կիրառել է նաեւ անօդաչու թռչող սարքեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ