News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Չեչնիայի հանրապետության ղեկավար Ռամզան Քադիրովը բացատրել է չեչեն երիտասարդների մասնակցությամբ տեղի ունեցող ծեծկռտուքների պատճառը: Պարբերաբար կրկնվող ծեծկռտուքներն ու կոնֆլիկտները պարապության հետեւանք են, վստահ է նա:

Քադիրովը կոչ է արել բոլորին, ով չի կարողանում աշխատանք գտնել այլ քաղաքներում, վերադառնալ իրենց փոքրիկ հայրենիք: Նա նաեւ հայտարարել է, որ իշխանությունները չեն կարող օգնել նրանց, ովքեր ձերբակալվել են խուլիգանության համար: 

Իր անհանգստությունը Չեչնիայի ղեկավարը հայտնել է Պետական դումայի պատգամավոր Ադամ Դելիմխանովի հետ հանդիպման ժամանակ: «Երիտասարդության նման վարքն ուղղակի վրդովվեցուցիչ է: Մեկ սրճարանում սեղանը չեն կիսում, մեկ ինչ-որ մեկը մյուսին դուր չի գալիս: Բոլոր այդ կոնֆլիկտներն, իմ կարծիքով, արդյունք են նրա, որ որոշ երիտասարդներ պարապ կյանք են վարում: Ոչնչով չզբաղված երիտասարդությունն իր էներգիան ծախսելու տեղ է փնտրում»,-ասել է Քադիրովը:

«Նրանց ոչ պարկեշտ պահվածքի պատճառով կարծիք է կազմվում ողջ ժողովրդի մասին: Նրանք, երեւի, մոռացել են այն ժամանակները, որ փողոց չէին կարողանում դուրս գալ ամենօրյա ստուգումների պատճառով: Եթե շատ են ծեծկռտուք ուզում, թող գնան ռինգ եւ այնտեղ հաշիվներ պարզեն` խնդիրներ չստեղծելով այլոց համար»,-ասել է հանրապետության ղեկավարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ