News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Պարզվել այսօր, ժամը 13:00-ի սահմաններում Սպիտակ քաղաքի մոտակայքի «Համոյի օբյեկտ»-ի տարածքում գտնվող լճակում ջրահեղձ եղած (ֆոտոռեպորտաժ) երիտասարդ տղայի ինքնությունը: Ինչպես հայտնում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, նա Շիրակի մարզի Ախուրյան գյուղի բնակիչ, 22-ամյա Հարություն Վաչագանի Կնյազյանն է:

Դեպքի վայրում հավաքված մարդիկ, ովքեր ականատես են եղել պատահարին, պատմել են, որ ջրահեղձ եղած տղան եղբոր ու ընկերոջ Ախուրյանից ժամանել են նշված տարածք` «քեֆ անելու»: Խեղդվողի եղբայրն այնուհետեւ մտել է ջուրը` լողանալու համար, սակայն երբ թվացել է, թե վերջինս խեղդվում է, Հարություն Կնյազյանը հակառակ ափից նետվել է ջուրը` եղբորն օգնության, որի հետեւանքով, չկարողանալով ջրից դուրս գալ, խեղդվել է, իսկ եղբորն հասցրել են փրկել տարածքում գտնվող մարդիկ:

Դեպքի վայրում այս պահին կատարվում են որոնողափրկարարական աշխատանքներ, այնտեղ աշխատում են ջրասուզակներ, Լոռիի մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը` վարչության պետ Հրաչ Անտոնյանի գլխավորությամբ:

Լուսանկարները` Էդվարդ Արզումանյանի

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ