News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Քնեսեթի լիագումար նիստում հունիսի 12-ին հրապարակային քննարկում կլինի Հայոց ցեղասպանության  97-րդ տարելիցի թեմայով: Քննարկման նախաձեռնողը «ՄԵՐԵՑ» կուսակցության  պատգամավոր Զահավա Գալիոնն է, ով ստացել է Քնեսեթի խոսնակ Ռեուվեն Ռիվլինի («Լիկուդ») երաշխավորությունը:

 Իսրայելական «Haaretz» թերթը գրում է, որ գործը միայն լիագումար նիստով չի ավարտվի. Հայոց ցեղասպանության հարցը կբարձրացվի նաեւ հանձնաժողովներից մեկում:

Պարբերականի տվյալներով, քննարկումը չի հանգեցնի ցեղասպանության փաստի ճանաչման, այլ ավելի շուտ կլինի յուրօրինակ դեմարշ Թուրքիայի նկատմամբ: Այն տեղի կունենա «Մավի Մարմարայի» գործողությունների վերաբերյալ պետվերահսկող Միխի Լինդենշտրաուսի զեկույցի հրապարկումից մեկ օր առաջ:

Հիշեցնենք, որ պաշտոնական Անկարան որոշել էր դատի տալ իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյաներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ