News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 04
Տեսնել լրահոսը

«Մագնիս» արտոնությունների ծրագրին միացել են նոր գործընկերներ` Suzuki եւ Mazda պաշտոնական ներկայացուցիչ հանդիսացող Royal Motors եւ Top Motors ընկերությունները, ինչպես նաեւ VEGA խանութների ցանցը եւ Tourcenter տուրիստական գործակալությունը: Այդ մասին տեղեկացնում են «Յունիբակի» հասարակայնության հետ կապերի ծառայությունից: Նոր գործընկերները «Յունիբանկի» քարտապաններին կտրամադրեն մինչեւ 7% զեղչ:

«Մագնիս» ծրագրի գործընկերային ցանցը բաղկացած է տարբեր ոլորտները ներկայացնող մոտ 100 կազմակերպություններից` խանութներ, հյուրանոցներ, գեղեցկության սրահներ, մարզական ակումբներ, ռեստորաններ, բժշկական հաստատություններ եւ այլն: Ծրագիրը «Յունիբանկի» քարտապաններին հնարավորություն է տալիս օգտվել մինչեւ 35% զեղչերից եւ այդպիսով էապես կրճատել ծախսերը զանազան ապրանքների ու ծառայությունների դիմաց վճարելիս:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ