News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 23
Տեսնել լրահոսը

Սաուդյան Արաբիայում սկսվում է ամբողջ աշխարհում հայտնի «Մենք փնտրում ենք տաղանդներ» (Got Talent) հեռուստաշոուի սեփական տարբերակը եւ բավականին անսովոր տեսակով:

Հաղորդումը եթեր թողնելով` իշխանությունները որոշել են մի փոքր փոխել մրցույթի պայմանները`մահմեդական  խիստ օրենքները հաշվի առնելով: Արդյունքում  շոուում արգելել էին ոչ միայն կանանց մասնակցությունը, այլեւ բացառել են երաժշտական եւ պարային ելույթները, որոնք մրցույթի անբաժանելի մասն են:

Դրա փոխարեն խրախուսվում են հոգեւոր երգերը, ասմունքները եւ մարզային համարները, հայտնում է NEWSru.com-ը:

Նկարահանումները տեղի կունենան Սաուդյան Արաբիայի կենտրոնական մասի Էլ-Քասիմ նահանգի Բուրայդա քաղաքի փողոցային թատրոններից մեկի բաց բեմերից մեկում:

Նրա մասնակիցները իրենց տաղանդները կցուցադրեն խիստ ժյուրիի առաջ, որի կազմում են մեկ պոետ, մեկ հեռուստահաղորդավար եւ տեղական TV-ի մեկ ռեժիսոր: Հանդիսատեսները կարող են քվեարկել իրենց դուր եկած մասնակցի օգտին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ