News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վրացական Թեքյալի գյուղում, որ գտնվում է Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի սահմանին, հունիսի 16-ին կայանալու է Հարավային Կովկասի երեք երկրների հանրային հատվածի ներկայացուցիչների հանդիպումը, որի ընթացքում քննարկվելու են հայ-ադրբեջանական սահմանին եւ ղարաբաղյան հակամարտության գոտու շփման գծի վերջին միջադեպերը: Այդ մասին հաղորդում է Turan գործակալությունը:

Բանավեճի թեման լինելու է «Հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի ռեժիմի խախտումները. Իրատեսակա՞ն է արդյոք հանրային միջամտությունը»: Միջոցառումը կազմակերպել են «Թեքյալի» ասոցիացիան (Վրաստան), Համայնքների զարգացման եւ տարածաշրջանային կոոպերացիայի կենտրոնը (Ադրբեջան), Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնը (Հայաստան):

Նախագիծն իրականացվում է Ժողովրդավարության աջակցման ազգային հիմնադրամը (NED), ԱՄՆ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ