News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 23
Տեսնել լրահոսը

Գերմանացի լրագրող Յոխեն Մանգելսենը երեք շաբաթյա ուխտագնացություն է կատարել Հայաստան: Նրա նպատակն էր Լեռնային Ղարաբաղում մի փոքրիկ մատուռ այցելել: Nordwestradio-ին տված իր հարցազրույցում Մանգելսենը ներկայացնում է ուխտագնացության մասին իր «Մոլորակ Հայաստան» գիրքն ու Հայաստանից ստացած  տպավորությունները:

«Դա մի ճամփորդություն էր, որ եւս մեկ անգամ սիրով կվերապրեի: Նախկին իմ այցելությունների ընթացքում ես մեկ անգամ եղա Լեռնային Ղարաբաղում գտնվող  Դադիվանք, որից հետո որոշեցի կրկին գալ այստեղ, բայց որպես ուխտագնաց: Եվ այսպիսով , Էջմիածնից՝ Հայ առաքելական եկեղեցական կենտրոնից, հայկական Վատիկանից ես ճանապարհ ընկա դեպի լեռների մեջ գտնվող գողտրիկ այդ եկեղեցին»,-գրել է նա:

Մանգելսենի խոսքով` ուխտագնացության նպատակը ցավերից, մեղքերից ազատվելը  չէր, ինչպես շատ մարդկանց մոտ է: «Այն ավելի շատ հոգեբանական ճամփորդություն էր, ինքնաբացահայտում, ինքնորոշում: Դա շատ անձնական է. մարդ օրեցօր, քայլ առ քայլ մոտենում է իր նպատակին, իր հոգեւոր նպատակին: Երբ ազատվում է առօրեական խնդիրներից եւ փորձում գտնել առօրեականությունից դուրս մի գաղափար: Այո, դա փնտրտուք է, բայց ամեն մարդ ինքն է որոշում, թե ինչ է ուզում: Միայն ճանապարհին հասկացա, որ ես ճիշտ ուղղության վրա եմ: Սա այն է, ինչ ես ուզում եմ»,-նշել է լրագրողը:  Իմ գրքի «Մոլորակ Հայաստան» անվանումը շատ պարզ հիմնավորում ունի: Իմ ճամփորդության առաջին օրերին ես կորցրեցի իմ բջջային հեռախոսը: Եվ այն զգացողությունն էր, որ կտրված եմ ամեն ինչից: Ես գտնվում էի մի օտար երկրում, որի լեզվին չէի տիրապետում, որի մասին շատ քիչ էի տեղեկացված: Կարծես գտնվելիս լինեի մի ուրիշ մոլորակի վրա: 

Բայց ես մեկ այլ ավելի խորը հիմնավորում կբերեմ, թե ինչու հենց «մոլորակ»: Հայաստան անվանումը միայն այն երկրի անվանումը չէ, որ ենք տեսնում ենք քարտեզի վրա: Այն շատ ավելին է: Նրան է պատկանում հարեւան փոքրիկ  Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, նրան են պատկանում հայկական սփյուռքը, ավելի քան 10 միլիոն հայեր ողջ աշխարհում, նաեւ Պատմական Հայաստանը, որտեղ հայերն ապրում էին մինչ 1915 թ-ը եւ որն այժմ Թուրքիայի կազմում է: Այս ամենը միավորվում են Հայաստան անվան տակ, դա այնքան բարդ ու մեծ գաղափար է, որ կարծում եմ «մոլորակ»-ը ամենահարմար բնորոշումն է:

Հայաստանում ճամփորդելիս Հայաստանի պատմությունը պետք է ունենաս քո մեջ:

Մենք ընդունում եւ դատապարտում ենք հոլոքոստը, բայց դրանից ավելի վաղ տեղի է ունեցել եւս մեկ կոտորած, դա հայերի Մեծ Եղեռն է( Գենոցիդ) է, որին հենց մենք՝ գերմանացիներս ոչ միայն չենք խանգարել, այլ նաեւ, այսպես ասած, ողջունել ենք:

Հրաշքների երկիր: Այս բնորոշումը ինձ մոտ ինքնաբերաբար եկավ: Հայաստանը  տպավորիչ բնության հրաշալիներ կամ տեսարժան վայրերով հարուստ չէ: Բայց բոլոր նրաք, ովքեր ճամփորդում են Հայաստան, կարծես կախարդվում են, եւ այդ կախարդանքը իրենց հետ տուն տանում: Չեմ կարող բացատրել, թե ինչումն է կայանում այդ կախարդանքը: Դա երկիր է հնագույն մշակույթի, առասպելների, իրադարձությունների, եւ այնտեղ բնակվող մարդիկ այդ մշակույթը կրում են իրենց մեջ: Նրանք փոխանցում են դա ուրիշներին, իրենց հյուրերին: Իրենց հետ վերցնում են ամենուր՝ կարծես իրենց  մյուս զգեստ: Գուցե դա նրանից է, որ հայերը երկար տարիներ ապրել են քաղաքական եւ մշակութային մեկուսացման մեջ:

Սա կախարդիչ մի երկիր է, որտեղ գտնվում է կախարդական լեռ Արարատը, որը հայերի կարոտի լեռն է.այն Հայաստանի սահմանից դուրս է գտնվում՝ Թուրքիայի տարածքում: Հայերի կարոտը հայկական երաժշտական գործիք դուդուկի հնչյունների մեջ է: Ջիվան Գասպարյանի դուդուկի հնչյունները կարելի է լսել լեռներից:

Հայկական եկեղեցիները կրթական կենտրոններ են եղել: Շատերը նրանցից ավերվել են, մնացածը բավականին լավ պահպանվել կամ վերանորոգվել: Հայ Առաքելական Եկեղեցին ամենապահպանողական եկեղեցիներից մեն է, բայց մարդիկ շատ բացսիրտ եւ բարեհամբույր են:

Մանգելսենը խորապես տպավրված էր հայերի սիրալիր վերաբերմունքով եւ հյուրընկալությամբ:

«Սկզբի օրերին անհարմար էի զգում մարդկանց դռները թակել եւ ասել, որ ես ուխտագնաց եմ եւ գիշերելու տեղ եմ խնդրում: Բայց մարդիկ իմ այդ բարդույթը շատ շուտ վերացրեցին: Առաջին օրը մի գյուղում ես թակեցի դուռը, եկավ տան տղամարդը եւ հարցրեց, թե ինչ եմ ուզում: Այնուհետեւ ներս հրավիրեց եւ ասաց, որ ես իրենց հյուրն եմ: Եվ հենց այդ պահից ինձ մոտ վերացավ այն մտավախությունը, թե մարդիկ ինձ չեն ընդունի:

Ճանապարհին հանդիպում էի աշխատղների, որոնք հաճույքով ինձ հեզ զրուցում էին եւ վերջում  թարմ հաց նվիրում»:

Գրքում մի քանի կարճ պատմություններ կան, լեգենդներ, որոնք լսել եմ Հայաստանի մասին:

Մենգելսենը հիացած է Կոմիտասի երաժշտությամբ:

Եվ վերջում, Հայաստան մեկնել պատրաստվող զբոսաշրջիկներին Մանգելսենը խորհուրդ է տալիս. «Ես նրանց կասեմ, պարզապես գնալ եւ տեսնել այդ հրաշքների երկիրը»:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ