News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանի եւ Ադրբեջանի ԶՈւ շփման գծում վերջին իրադարձությունները սառեցված ղարաբաղյան հակամարտությունը զինված պայքարի փուլի չեն հանգեցնի, ինչպես 90-ականների սկզբին: Այս մասին  թուրքական «Sunday’s Zaman» -ին տված հարցազրույցում հայտարարել է Քարնեգի հիմնադրամի վերլուծաբան Թումաս դե Վաալը:

«Այդ իրադարձությունները ես որպես ղարաբաղյան պատերազմի վերադարձի սկիզբ չեմ դիտարկում»,-ասել է վերլուծաբանը:

Դե Վաալի խոսքով` թեեւ Ադրբեջանն ավելի է  շահագրգռված նոր հակամարտությամբ, սակայն պետականաշինության այն փուլը, որում գտնվում է  երկիրը, ինչպես նաեւ հարստությունը նրան հետ կպահեն ցանկացած ռազմական գործողությունից:

Դե Վաալը կարծում է, որ շփման գծում գործողությունները միջազգային հանրության ուշադրությունը հակամարտության վրա հրավիրելու փորձ էին երկու կողմից. «Ցավոք, կողմերից յուրաքանչյուրը կարող է օգտագործել շփման գիծը` միջազգային հանրությանը հակամարտության վտանգի մասին հիշեցնելու համար»:

Սակայն փորձագետը համոզված է, որ ներկայումս իրավիճակը շատ ռիսկային չէ. «Երկարաժամկետ հեռանկարում միտումը բավականին բացասական է: Կարծում եմ, որ պետք է ամրապնդել դիավանագիտությունը եւ ավելի ակտիվ քայլեր ձեռնարկել առաջիկա տարիներին նոր պատերազմը կանխելու համար»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ