News
Լրահոս
News
Շաբաթ
Հոկտեմբեր 01
USD
405.65
EUR
396.08
RUB
7.57
Տեսնել լրահոսը

Քթի պլաստիկ վիրահատությունից հետո 5 ամսից ավելի կոմայի մեջ գտնված  Սաթենիկ Միրզոյանին պլաստիկ վիրահատության են ենթարկել, այս անգամ` ամիսներ շարունակ պառկած լինելու պատճառով մկանների, ջլերի հետ առաջացած խնդիրները լուծելու համար: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Էրեբունի» բժշկական կենտրոնի տնօրեն  Արթուր Ռոստոմյանը:

Նրա փոխանցմամբ` վիրահատությունն անցել է նորմալ, համապատասխան մասնագետներ են զբաղվում, որպեսզի արդեն քայլեցնեն աղջկան: Այժմ աղջիկը որեւէ դեղ չի ընդունւմ, նրա հետ աշխատում են լոգոպեդներ, հոգեբաններ եւ այլն

Արթուր Ռոստոմյանը նշեց, որ Սաթենիկը դեռ գտնվում է Վերակենդանացման բաժանմունքում` առանձին սենյակում: Տնօրենի փոխանցմամբ` աղջիկը տեսնում է, ճանաչում է, խոսում է, բարեւում է, գիտակցությունը որոշ մասով տեղն է: «Հիմա էլ կարող է գնալ տուն, բայց քանի որ վիրահատությունից հետո այդպես բարդություններ եղան եւ հիմա էլ բարելավում է, դրա համար չենք ուզում, որ մեր վերահսկողությունից դուրս լինի, որպեսզի խնդիրներ չառաջանան»,- նշեց նա:

Տնօրենի խոսքով` վաղ է խոսել այն մասին, թե եթե ամեն ինչ այսպես շարունակվի, աղջիկը լիովին կառողջանա՞, թե՞ կոմայի մեջ գտնվելն իր ազդեցությունը կունենա:

Առաջիկայում որեւէ այլ վիրահատություն նախատեսված չէ, Սաթենիկը պետք է մի շարք հետազոտություններ անցնի եւ աստիճանաբար վերականգնվի:

Նշենք, որ հոկտեմբերի 7-ին Երեւանի Կիլիկիա թաղամասի բնակիչ 19-ամյա Սաթենիկ Միրզոյանը դիմել է «Էրեբունի» բժշկական կենտրոն` քթի պլաստիկ վիրահատության համար: Վիրահատությունն անցել է նորմալ, սակայն երբ բժիշկները փորձել են աղջկան «նարկոզից» դուրս բերել, նա ընդամենը մի քանի րոպե է ուշքի եկել, այնուհետեւ անհասկանալի ձեւով ընկել է ցնցման մեջ ու տարօրինակ շարժումներ արել: Դրանից հետո նա տեւական ժամանակ կոմայի մեջ էր, սկզբից առաջընթաց չկար, սակայն աստիճանաբար Սաթենիկը սկսեց աչքերը փակել, բացել եւ այլն:

Աղջիկը 10 տարվա լատինո-ամերիկյան պարուհի է: Սաթենիկի բարեկամները չեն հասկանում, թե ինչ է կատարվում աղջկա հետ եւ վստահեցնում են, որ նա երբեւէ, այդ թվում եւ վիրահատությունից առաջ, առողջական խնդիրներ չի ունեցել։ Արտերկրից հրավիրված պրոֆեսորներն էլ չեն կարողանում որեւէ կերպ բացատրել, թե ինչու պետք է նման երեւույթ արձանագրվեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ