News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 23
Տեսնել լրահոսը


Անցած հանգստյան օրերին Իտալիայում, Իսպանիայում, Նիդերլանդներում, Մեծ Բրիտանիայում, Կանադայում, ԱՄՆ-ում, Մեքսիկայում ավանդական մերկ հեծանվավազք է կազմակերպվել:

Հեծանվորդները միջոցառմանը մասնակցել են տրանսպորտի «կանաչ» տեսակը քարոզելու նպատակով:

Սակայն, եթե Մադրիդում ակցիայի մասնակիցները եղել են լրիվ մերկ եւ միայն հեծանվորդի գլխարկներով, ապա ԱՄՆ-ում ակտիվիստները բոլոր դեպքերում իրենց մերկությունը ծածկել են ով ինչով կարող է, հաղորդում է RBK-ն:

Այսպես, Նոր Օռլեանում մարդիկ օգտագործել են դիմակներ եւ բոդի-արտ, որպեսզի շեղեն ուշադրությունն իրենց մերկությունից:

Սան Ֆրանցիսկոյում ակտիվիստները հեծանիվներին են նստել լողազգեստով, իսկ Լոնդոնում կանայք նույնիսկ հանուն գաղափարի հրաժարվել են հանել ներքնաշորերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ