News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ներմուծումը, որպես ձեռնարկատիրական գործունեության ոլորտ, բավականին մեծ ժողովրդականություն է վայելում մեր գործարար միջավայրում: Ընդ որում, դրանով զբաղվում են ինչպես առեւտրային ընկերություններ, այնպես էլ անհատ ձեռներեցներ:

Սակայն, օրինակ, ծանոթանալով  զարգացած երկրների սուպերմարկետներում ապրանքների գներին, պարզվում է, որ «մեզ մոտ» շատ սննդամթերքներ  ավելի թանկ են, քան «նրանց մոտ»: Եվ ծագում է արմատական մի հարց` ինչո՞ւ է այդպես:

Այս հարցին պատասխանելու համար հետեւենք, թե ինչպես են փոխվում գները, օրինակ, սովորական խոզի մսի պարագայում` այդ ապրանքի` մաքսային սահմանը հատելուց հետո:

Առաջին եռամսյակում խոզի մսի արտադրության ծավալը, ըստ վիճակագրության,  կազմել է 594 տոննա:  Անցած տարվա տվյալներով` վաճառքը մսի արտադրության ծավալների նկատմամբ կազմել է առնվազն 73%: Օգտագործելով այս գործակիցը, ստացվում է, որ ընթացիկ տարվա առաջին եռամսյակում գյուղացիական տնտեսությունների կողմից վաճառվել է մոտ 432 տոննա խոզի միս:

Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում ներկրվող խոզի մսի միջին մաքսային գինը կազմել է կիլոգրամի դիմաց 2,44 դոլար, ինչը համարժեք է  949 դրամի:  Նշենք, որ առավել բարձր մաքսային գնով `1595 դրամ կիլոգրամի դիմաց, աչքի է ընկնում Չինաստանից ներկրված միսը: Սակայն այդ երկրի մասնաբաժինը ընդհանուր ներկրման ծավալում մեծ չէ` հաշվետու եռամսյակում ընդամենը 1,2%: Իսկ ահա Բրազիլիայից ներմուծվող արտադրանքը, որի տեսակարար կշիռը հասել է 83,6%-ի, ցածր արժեք ունի ` կիլոգրամի դիմաց 915 դրամ: Դա էլ հենց կանխորոշում է ներկրվող խոզի մսի միջին գինը:

Նշենք, որ ընթացիկ տարվա առաջին եռամսյակում խոզի միս ներկրվել է 11 երկրից, ընդ որում` աշխարհագրորեն ավելի մոտ Ուկրաինայի մասնաբաժինբը  ընդամենը 0,6% է, իսկ Ռուսաստանն ընդհանրապես չկա այդ ցուցակում: Իսկ ահա անդրօվկիանոսյան Բրազիլիայի գերակայության ֆենոմենը ներմուծման ընդհանուր ծավալում կարելի է բացատրել վաճառքի ցածր գնով:

Այսպիսով, հաշվի առնելով  30% մեծածախ եւ 20% մանրածախ գնային հավելուրդը,  մեր շուկաներում ներկրված  խոզի մսի միջին գինը պետք է կազմի կլիոգրամի դիմաց 1,6 հազ. դրամից էլ պակաս...

Միաժամանակ` պաշտոնական վիճակագրության տվյալներով, մայրաքաղաքում խոզի մսի միջին մարածախ գինը այդ նույն եռամսյակում կազմել է 3456,6 դրամ` կիլոգրամի դիմաց: Տարբերությունը գրեթե 2 հազ. դրամ է  կիլոգրամի մեջ: Ներկրված խոզի մսի ողջ խմբաքանակի համար, եթե այն ամբողջության իրացվել է մանրածախ եղանակով, եկամուտը 4,3 մլրդ դրամից մի փոքր պակաս կամ 11 մլն դոլարից մի փոքր ավելի է կազմում:

Եթե նաեւ մյուս ներկրվող ապարնքներից է նման «յուղոտ եկամուտ» մնում, ապա պարզ է դառնում, թե ինչպես են մեր խոշոր ներկրողները բառացիորեն հաշված տարիների ընթացքում հսկայական կապիտալ դիզում: Բնականաբար, դա կատարվում է համաքաղացիների բյուջեների հաշվին:

Ալբերտ Խաչատրյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ