News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի ոստիկանությունը հայտնաբերել է Պաբլո Պիկասոյի  վիմագրությունը, որը գողացվել էր ամերիկյան բանտում պատիժ կրող Ուկրաինայի նախկին վարչապետ Պավել Լազարենկոյի առանձնատնից, գրում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով AP-ին:

Հիշեցնենք, տեղացի դեռահասները տանը խնջույք են կազմակերպել, որի ընթացքում մի քանի սենյակներ էին թալանվել: Խնջույքից հետո առանձնատնից անհետացել էր Պաբլո Պիկասոյի վիմագրությունը, որը նվազագույնը 30 հազար դոլար արժե:

Ըստ լրատվամիջոցների`  նախկին վարչապետի առանձատնից կորել էին նաեւ արծաթե զարդեր եւ էլեկտրոնային տեխնիկա:

Ոստիկանության ներկայացուցիչ Էրիկ Ռիդելը հայտարարել է, որ անհայտ անձինք վիմագրությունը հենել էին քաղաքային ցանկապատերից մեկին` մտածելով, որ հեշտ նկատելի կլինի:

ԱՄՆ-ի դատախազությունը 2000-ականների սկզբին Ուկրաինայի նախկին վարչապետ Պավել Լազարենկոյին շորթման, մեքենայության, 280 մլն դոլարի լվացման մեղադրանք էր ներկայացրել: 2006թ. օգոստոսին Լազարենկոն դատապարտվել էր 9 տարվա ազատազրկման եւ 10 մլն դոլար տուգանքի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ