News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Փոթսդամի համալսարանը եւ «Լեփսիուսի տունը» («Lepsiushaus») Ցեղասպանությունն ուսումնասիրելու վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել ընթացիկ ծրագրերի հետագա ակտիվացման մասին, հաղորդում է «Asbarez»-ը:

1908-1926 թվականներին «Lepsiushaus»-ը գերմանացի մեծ հումանիստ, փիլիսոփա եւ հատմաբան Յոհանես Լեփսիուսի տունն է եղել: Նա հայտնի է Հայոց ցեղասպանության ժամանակ եւ դրանից հետո հայերի իրավունքների համար պայքարով:

Սառը պատերազմի ժամանակ Արեւելյան Գերմանիայում գտնվող այս տունը դատարկ է մնացել: Վերջին տարիներին այն վերանորոգվել է Գերմանիայի մշակույթի նախարարության կողմից:

2011 թվականին «Լեփսիուսի տունն» իր դռները բացել է արդեն որպես հետազոտական կենտրոն, որը զբաղվում է Ցեղասպանության ուսումնասիրությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ