News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Գեղարքունիքի մարզում, հունիսի 12-ին, ժամը 16.55-ին ահազանգ է ստացվել, որ Գավառ քաղաքի Ազատության փողոցում, քաղաքային հիվանդանոցի մոտակայքում, ավտոմեքենան ընկել է փոսը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը: Ժամը 17.30-ին փրկարարների ուժերով Է. Գրիգորյանին պատկանող «Մերսեդես» մակնիշի 09 ԼՍ 998 համարանիշի ավտոմեքենան դուրս է բերվել ճանապարհի երթեւեկելի մաս:

 

Տպել
Ամենաշատ