News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Վրաստանի ավելի քան 9 հազար քաղաքացիներ ապօրինի հիմունքներով բնակվում են Ռուսաստանում: Այդ  մասին լրագրողներին հաղորդել է ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայության ղեկավար  Կոնստանտին Ռոմոդանովսկին:

«Մենք կգտնենք այդ մարդկանց եւ նրանց վերաբերյալ որոշումներ կկայացնենք. Կա’մ միգրացիոն ծառայություն, կա’մ դատարան: Կարգուկանոնը մենք պետք է ապահովենք», - նշել է նա:

 Պաշտոնյան նաեւ մեկնաբանել է Վրաստանի քաղաքացիների բողոքը մարդու իրավունքների Եվրոպական դատարանում` Ռուսաստանից ապօրինի արտաքսման կապակցությամբ: Համապատասխան հայցը դատարանը պետք է քննարկի հունիսի 13-ին: 

«Եթե խախտվել է երկրում գտնվելու ռեժիմը, եւ դրա համար քաղաքացին հայրենիք է ուղարկվել, այդտեղ ոչ մի ահավոր բան չեմ տեսնում: Նման փորձ գոյություն ունի բազմաթիվ երկրներում», - ասել է ԴՄԾ-ի ղեկավարը, հաղորդում է «ՎԶԳԼՅԱԴ»-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ