News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը արեւմտյան երկրներին կոչ է արել չխառնվել Սիրիայի իրավիճակին: Այդ մասին նա հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ հանդիպմանը:

Իսրայելի ղեկավարը կարծում է, որ այդ հակամարտությունը պետք է կարգավորվի արաբական պետությունների ուժերով: Մնացած երկրները պետք է զերծ մնան խառնվելուց, որպեսզի հետագայում չքննադատվեն ռազմական միջամտության համար:

«Արաբական պետությունները պատրաստ են դրան, թող որ ստանձնեն պատասխանատվությունը, իսկ մենք նրանց ինչով կարող ենք կաջակցենք: Արաբական պետությունների լիգան պետք է եւ ընդունակ է դա անել»,- ասել է Շիմոն Պերեսը, մեջբերում է «Կուրսորը»:

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն իր հերթին ընդգծել է, որ ԱՄՆ-ն նախկինի նման աջակցում է Սիրիայի վերաբերյալ  ՄԱԿ-ի եւ Արաբական երկրների լիգայի հատուկ բանագնաց Քոֆի Անանի նախագիծը: Նրա խոսքով` դա հիանալի ծրագիր է, բայց առայժմ չի իրագործվում:

«Ոչ հարգալից վերաբերմունքն ու այդ ծրագրի առաջին իսկ սկզբունքի կատարումից հրաժարվելը , այն է`Ասադի վարչակարգի կողմից բռնության դադարեցումը, իհարկե, լուրջ մարտահրավեր է ոչ միայն սիրիական ժողովրդին, այլեւ միջազգային կառույցներին, որոնք ձգտում են վերջ դնել այս տեւական հակամարտությանը», - նշել է Հիլարի Քլինթոնը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ