News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ռուսական «Նովայա գազետա» թերթի խմբագիր Դմիտրի Մուրատովը մեղադրել է Ռուսաստանի քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինին` իր տեղակալ, հրատարակչության գլխավոր խմբագիր Սերգեյ Սոկոլովի հասցեին սպառնալիքների համար: Այդ մասին ասվում է նրա բաց նամակում, որը հրատարակվել է հունիսի 13-ին` թերթի կայքում: 

Ըստ Մուրատովի` Բաստրիկինը Սոկոլովին հրավիրել էր իր ինքնաթիռ հունիսի 4-ին Նալչիկում հանդիպման համար, քանի որ խմբագրությունը վիրավորական էր արտահայտվել Բաստրիկինի մասին:

Սոկոլովն իր հոդվածում Բաստրիկինին անվանել էր «ռուսական անհամար ցապկաների ծառա» (Սերգեյ Ցապոկ` կուշեվսկյան հանցախմբի ղեկավար եւ հաշվեհարդարի կազմակերպիչ):

Լրագրողն այդտեղ էլ ներողություն էր խնդրել, սակայն Բաստրիկինը հրապարակայնորեն եւ դաժան քննադատել էր լրագրողին եւ չէր ընդունել ներողությունները` հայտարարելով. «Թագավորական ժամանակներում դրա համար դուելի կհրավիրեին»:

Կոնֆլիկտի երկրորդ մասը տեղի է ունեցել հունիսի 4-ի երեկոյան: Բաստրիկինի թիկնազորը լրագրողին բռնի տարել է անտառ, որտեղ Բաստրիկինն անձամբ է սպառնացել Սոկոլովին:

Նամակի վերջում գլխավոր խմբագիրը Բաստրիկինից պահանջել է երաշխիք Սոկոլովի եւ խմբագրության այլ աշխատակիցների անվտանգության համար:

BBC-ի հետ հարցազրույցում Դմիտրի Մուրատովը հայտնել է, որ Սերգեյ Սոկոլովը ստիպված է թաքնվել Ռուսաստանի սահմաններից դուրս քննչական կոմիտեի ղեկավարի սպառնալիքների պատճառով:

«Եդինայա Ռոսիա»-ից Պետդումայի պատգամավոր Ալեքսանդր Խինշտեյնը դեռ հունիսի 11-ին կանխագուշակել էր, որ Բաստրիկինը սկանդալի մեջ է հայտնվելու:  «Գաղտնիք չեմ բացի: Բայց այն, ինչ սպասվում է Բաստրիկինին, նմանը չունի: Ես գիտեի, որ նա ադեկվատ չէ, բայց որ այսքան, չգիտեի... Մեկ-երկու օր, եւ նրա հետ սկանդալ տեղի կունենա»,-ասել էր Խինշտեյնը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ