News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հացադուլ հայտարարած ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանը դադարեցրել է հացադուլը եւ ջրադուլը: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից հայտնում են, որ Ենոքյանի հացադուլի եւ ջրադուլի ահազանգը ստացվել է երեկ 116 թեժ գծին: Իրավիճակը տեղում պարզելու նպատակով Պաշտպանի արագ արձագանքման խումբը զանգից անմիջապես հետո մեկնել է «Նուբարաշեն» ՔԿՀ:

Աշխատակազմի իրավապաշտպանները զրուցել են դատապարտյալի հետ: Մհեր Ենոքյանը զրույցի ընթացքում հայտնել է, որ իր գործով կան նոր ի հայտ եկած հանգամանքներ, եւ այս պահին նրա հիմնական պահանջը գործի վերանայումն է:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակիցների հետ ունեցած զրույցից հետո դատապարյալը վստահեցրել է, որ կդադարեցնի հացադուլը եւ կսպասի իր գործի հետագա զարգացումներին:

Այսօր արդեն Ենոքյանը դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը:

Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, Ենոքյանը հունիսի 7-ին նամակ էր հղել բարձրաստիճան պաշտոնյաներին, որտեղ հայտարարում էր, որ հունիսի 11-ին հրաժարվելու է եւ ջրից եւ հացից: Նա անազատության մեջէ 1996 թվականից:

Տպել
Ամենաշատ