News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն, այսօր` հունիսի 13-ին, ընդունել է Հայաստանում Քուվեյթի դեսպան Բասամ Մուհամմադ ալ-Քաբանդինին եւ նշել է, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Ծոցի արաբական երկրների  հետ հարաբերությունների զարգացմանը:

ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Աբրահամյանը կարեւորել է Քուվեյթի հետ համագործակցությունը տարբեր ոլորտներում, երկու երկրների խորհրդարանների միջեւ հարաբերությունների ակտիվացումը, փոխգործակցությունը միջազգային խորհրդարանական կառույցներում: ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանի նորընտիր խորհրդարանում արդեն ձեւավորվել է Հայաստան-Քուվեյթ խորհրդարանական բարեկամության խումբը, որի ղեկավարը Արայիկ Հովհաննիսյանն է:

Դեսպանը  Հովիկ Աբրահամյանին է փոխանցել Քուվեյթի խորհրդարանի նախագահ Ահմեդ ալ-Սաադունի շնորհավորանքներն ու բարեմաղթանքները` ԱԺ նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ, ինչպես նաեւ պաշտոնական այցի հրավերը Քուվեյթ` նշելով, որ այցը մեծապես կնպաստի երկու երկրների բարեկամական հարաբերությունների զարգացմանը, միջխորհրդարանական կապերի ակտիվացմանը:

Բասամ Մուհամմադ ալ-Քաբանդին ընդգծել է, որ իր երկիրը մեծ կարեւորություն է տալիս Հայաստանի հետ գործակցության զարգացմանը բոլոր ուղղություններով եւ նշել, որ իր առաքելությունն է լինելու հնարավորինս նպաստել հայ-քուվեյթական հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը: Դեսպանի համոզմամբ` միջպետական հարաբերությունների խորացման առումով կարեւոր նշանակություն ունի միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ