News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

Եվրոպական խոշոր երկրների բնակիչների մեծ մասը հավանություն է տալիս ԱՄՆ նախագահի պաշտոնում Բարաք Օբամայի վերընտրությանը: Այս մասին են վկայում Pew Research Center-ի հրապարակած հետազոտությունների արդյունքները:

Ինչպես հաղորդում է «Ռոսբալտը», Ֆրանսիայում եւ Գերմանիայում տասը բնակիչներից ինը, Մեծ Բրիտանիայում, Իսպանիայում, Իտալիայում եւ Չեխիայում տասը բնակիչներից յոթը կարծում են, որ Օբաման արժանի է վերընտրվելու: Ռուսաստանիների 25%-ը եւս կողմ են Օբամայի վերընտրությանը, իսկ 27% -ը` ոչ:

Մյուս երկրների շարքում Օբամայի վերընտրությանը կողմ են Բրազիլիայի (72%) եւ Ճապոնիայի (66%) բնակիչները: Ամենաշատը Օբամային ԱՄՆ նախագահի պաշտոնում կրկին չեն ցանկանում տեսնել Եգիպտոսում(76%), Հորդանանում (73%) եւ Լիբանանում (62%):

Հետազտության տվյալների համաձայն` Օբամայի արտաքին քաղաքականության աջակցության մակարդակն աշխարհում 2009թ. համեմատ նվազել է:  Եթե այն ժամանակ արտաքին քաղաքականությանն աջակցում էր բնակիչներրի 78%-ը, ապա  2012թ-ին` այն նվազել է մինչեւ 63%-ով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ