News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Իտալացի գիտնականները եկել են եզրակացության, որ տղամարդկանց նույնասեռականությունը կարող է կապված լինել գենի հետ, որ կրում են մայրերը:

Էվոլյուցիայի տեսությամբ, նույնասեռականությունը չի կարող երկար գոյություն ունենալ, քանի որ չի ենթադրում կանանց հետ սեռական հարաբերություններ, հետեւաբար` նաեւ սերնդի շարունակում: Սակայն իտալացի գիտնական Անդրեա Կամպերիո Չիանին Պադուայի համալսարանից ցույց է տալիս, որ կապ կա նույնասեռականների եւ նրանց մայրերի միջեւ, նաեւ մորաքույրների:

Չիանին եզրակացրել է, որ տղամարդու նույնասեռականության հանգեցնող գենը բերում է վերարտադրողական ունակության բարձր ցուցանիշների կանանց մոտ: Այդկերպ, «գեյ-գենը» կարող է մնալ եւ սերնդից սերունդ փոխանցվել:

Տղամարդիկ մորից միայն մեկ X-քրոմոսոմ են ժառանգում, եւ եթե դա ներառում է «գեյ-գենը», ամենայն հավանականությամբ, տղամարդը հոմոսեքսուալ կլինի, իսկ նրա մայրն ու մորական կողմի բարեկամուհիները մեծ հավանականությամբ շատ երեխաներ են ունեցել:

Ընդ որում, ինչպես ցույց է տվել հետազոտությունը, որին մասնակցել են ինչպես հետերոսեքսուալների, այնպես էլ նույնասեռականների մայրերը, «գեյ-գենը» կանանց ավելի հրապուրիչ է դարձնում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ