News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Արամ Խաչատրյան համերգասրահում, հունիսի 18-ին, տեղի կունենա Ազգային մանկական մրցանակաբաշխությունը: Այս մասին այսօր՝ հունիսի 14-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Տաղանդավոր սերունդ» հասարակական կազմակերպության նախագահ, ազգային մանկական մրցանակաբաշխության կազմակերպիչ Միքայել Մարգարյանը:

Մրցանակաբաշխությանը կընտրվեն երեք ներկայացուցիչներ՝ մինչեւ 16 տարեկան երեխաներ, ովքեր միջազգային ասպազերում մշակույթի, կրթության եւ սպորտի ոլորտում նվաճումներ են ունեցել:

Հարցին,թ ե ինչպե՞ս են ընտրում մրցանակակիրներին, Միքայել Մարգարյանը պատասխանեց, որ լավագույն երեխաների մասին իրենք են հավաքում  ինֆորմացիա եւ տեղեկություն վերցնում նաեւ պետական գերատեսչություններից՝  Մշակույթի, սպորտի եւ կրթության նախարարություններից, քաղաքապետարանից եւ այլն:

Մրցանակակիրները կստանան դիպլոմ, կլինի համերգային ծրագիր, կրկեսային, սպորտային համարներ: Համերգին հատուկ հյուր է լինելու ուկրաինահայ երգիչ Անդրանիկ Ալեքսանյանը, ով այդ օրը ելույթ է ունենալու:

Ասուլիսի մյուս բանախոսը՝ 14-ամյա ուկրաինահայ երգիչ, 2011թ « Նոր ալիք» մանկական մրցույթի հաղթող Անդրանիկ Ալեքսանյանը նշեց, որ ապրում է Ուկրաինայում: Երգել սկսել է հինգ տարեկանից շատ պատահաբար, երբ մի օր նկատել է, որ իրենց տան երաժշտական կենտրոնը ունի բարձրախոսի տեղ: Նա ծնողներին խնդրել է գնել բարձրախոս եւ մի քանի օր հետո արդեն սկսել է կարաոկե երգել: Սիրում է լսել ամենատարբեր տեսակի երաժշտություն, բացի ռոքից եւ ռեփից:

Ապագայում պատրաստվում է մասնակցել «Նոր ալիք» մրցույթին՝ որպես հյուր, ինչպես նաեւ հրավիրել են մասնակցելու Իտալիայում Տոտո Կուտունիոյի համերգին: Կցանկանար Երեւանում մեծ համերգ ունենալ: Անդրանիկ Ալեքսանյանը շատ է սիրում Երեւանը, ասում է քաղաքը շատ է փոխվել դեպի լավը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ