News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը հերքել է մեղադրանքները, որ ինքն սպառնացել է «Նովայա գազետայի» լրագրողին:

«Անտառում ես չեմ եղել արդեն չեմ հիշում քանի տարի:  Աշխատանքս այնքան լարված է, որ բնության գիրկ գնալու ժամանակ չկա:

Ես չէի կարող անգամ պատկերացնել, որ  «Նովայա գազետայի» լրագրողները եւ խմբագրությունը կարող են նման բացահայտ ստի դիմել: Ես նախկինի պես կարծում եմ, որ «Նովայա գազետան» վարվել է ստոր եւ խարդախ», - ասել է Բաստրիկինը` պատասխանելով «Իզվեստիա» թերթի թղթակցի  հարցին:  

Իր հերթին «Էխո Մոսկվի» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովն իր բլոգում հայտնել է, որ հունիսի 14-ին նախատեսվում է Ալեքսանդր Բաստրիկինի ղեկավարի հանդիպումը «Նովայա գազետայի» գլխավոր խմբագիր Դմիտրի Մուրատովի հետ, որը նրան մեղադրել էր նրան իր տեղակալին սպառնալու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ