News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Եվրամիության ավիացիոն անվտանգության թվիննինգ ծրագիրի շրջանակում հունիսի 18-29-ին, ժամը 11.30-18.15-ին, Երեւանի պետական բժշկական համալսարանում (ԵՊԲՀ) կկազմակերպվի ավիացիոն բժշկության երկշաբաթյա հիմնական դասընթաց։

Դասընթացի նպատակն է պատրաստել Եվրոպական ավիացիոն անվտանգության գործակալության (ԵԱԱԳ) պահանջներին համապատասխան ավիացիոն բժշկության ոլորտի ներկա եւ ապագա ավիացիոն բժշկության փորձագետներ: Ըստ այս պահանջների` ավիացիոն բժշկության փորձագետները, ովքեր պատասխանատու են օդաչուների բժշկական պիտանիության համար, պետք է նույնպես որակավորվեն:

 Դասընթացը կանցկացնեն իսպանացի փորձագետներ դոկտոր Կարլոս Վելասկո Դիասը եւ դոկտոր Բեատրիս Պուենտե Էսպադան: Նրանք ավիացիոն բժշկության կենտրոնի փորձառու բժշկական փորձագետներ եւ Իսպանական քաղաքացիական ավիացիայի վարչության կողմից արտոնագրված եւ ԵԱԱԳ-ի կողմից ճանաչված ավիացիոն բժշկության պաշտոնական դասընթացի հրահանգիչներ են: Դասընթացը կազմակերպվում է ԵՊԲՀ-ում, որպեսզի ապահովվի դրա շարունակականությունը: Այսպիսով, այն բաց կլինի ոչ միայն Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության ավիացիոն բժշկության կենտրոնի մասնագետների համար, ովքեր մատուցում են այս ծառայությունը, այլեւ ընդհանուր բժշկության եւ այլ մասնագետների համար, ովքեր հետաքրքրված են ավիացիոն բժշկությամբ:

ԵՄ քաղաքացիական ավիացիոն անվտանգության թվիննինգ ծրագիրը մեկնարկել է 2011 թվականի մարտին եւ իրականացվում է Իսպանական ավիացիոն անվտանգության գործակալության կողմից, որի նպատակն է նախապատրաստել Հայաստանին Եվրոպական ավիացիոն անվտանգության համակարգում (ԵԱԱԳ) ամբողջությամբ ներգրավվելուն:  Ծրագրի նպատակն է ավիացիոն անվտանգության ոլորտում հասնել եվրոպական օրենսդրական համակարգի հետ ներդաշնակեցմանն ու այդ օրենքների կիրարկմանը: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրամիության կողմից 1.1 միլիոն եվրոյի չափով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ