News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, հունիսի 27-ին, տեղի կունենա աշխարհի լավագույն ջազային դաշնակահարներից մեկը համարվող, կոմպոզիտոր, դասական երաժշտության փայլուն մեկնաբան, «Գրեմմի» մրցանակի հավակնորդ Ուրի Քեյնի (ԱՄՆ) եւ Հայաստանի պետական կամերային նվագախմբի համերգը: 

NEWS.am-ին Կամերային երաժշտության տնից հայտնեցին, որ  համերգը կղեկավարի ՀՊԿՆ գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանը: Տոմսերի արժեքը 500, 1500, 2000 դրամ է: Ծրագրում նախատեսված է  Կոմիտաս/Ասլամազյան «Մանրանվագներ», Ուրի Քեյն. «Զվարճանքներ» դաշնամուրի եւ լարայինների համար, Անտոնին Դվորժակ. Սերենադ լարայինների համար:

Նշենք, որ Ուրի Քեյնը մեծ պահանջարկ ունի ամբողջ աշխարհում եւ լավագույն ջազային փառատոնների ամենացանկալի հյուրերից է: Նա նվագել եւ ձայնագրվել է Դոն Բայրոնի,Դեյվ Դուգլասի,Ջոն Զորնի,Տերի Գիբսոմի,Կլարկ Տերիի,Ռաշիդ Ալիի եւ ուրիշ հանրահռչակ ջազմենների հետ: Քեյնին աշխարհահռչակ են դարձրել Վագների,Բախի եւ Բեթհովենի երաժշտության համադրումները:  Ուրի Քեյնը  ձայնագրել է ավելի քան 20 ալբոմ: 1996-ից նա ձայնագրվում է հեղինակավոր «Winter&Winter»-ի հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ