News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Շվեդիայի Սեդերմանլանդի լենայում (վարչատարածքային միավոր) Ձախ կուսակցության ներկայացուցիչներն առաջարկում են օրենսդրական մակարդակով տղամարդկանց ստիպել նստած միզել:

Ինչպես հաղորդում է NEWSru.com-ը` վկայակոչելով The Local.se-ն, նախաձեռնության հեղինակների կարծիքով, դա թույլ կտա զուգարաններն ավելի հիգիենիկ դարձնել, քանի որ այդ դեպքում մարդիկ ստիպված չեն լինի զուգարանում քայլել մեզի միջով:

Ձախ կուսակցությունը վկայակոչում է նաեւ բժշկական հետազոտությունը, որն, իբր, ապացուցում է, որ մարդիկ ավելի լավ են միզում նստած վիճակում:

Բացի այդ, նրանք պնդում են, որ նստած միզելու դեպքում տղամարդիկ նազեցնում են շագանակագեղձի հիվանդությունների առաջացման ռիսկը եւ հասնում ավելի երկարատեւ առողջ սեռական կյանքի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ