News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը ցանկանում է ներում շնորհել դատապարտված Յուլյա Տիմոշենկոյին, սակայն ըստ օրենքի դա կարող է արվել բոլոր դատական ատյաններում որոշում կայացնելուց հետո միայն, այդ թվում նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում:  

The Time Magazine հրատարակչությանը տված հարցազրույցում նա հայտարարել է, որ ամենապարզ որոշումը պարզապես Տիմոշենկոյին  բանտից դուրս գալ թույլ տալն է, սակայն պետք է ամեն ինչ օրենքով արվի:

Նա բացատրել է, որ այն բանից հետո, երբ հարցը կանցնի բոլոր դատական ատյաններով, այդ թվում կքննվի Եվրադատարանում, հարցը կլինի նախագահի իրավասության սահմաններում, եւ նա կարող է  ներում շնորհել:

«Բայց քանի դեռ դատարանները չեն ընդունել իրենց որոշումը, ըստ թափանցիկ եւ օրինական գործընթացի, ես ի վիճակի չեմ դա անելու», - ընդգծել է նա, հայտնում է «Սեգոդնյան»:

Պատասխանելով հարցին, թե իսկապես նա ցանկանո՞ւմ է դա անել, Յանուկովիչն ասել է. «Իհարկե: Իհարկե, ուզում եմ»:

Նախկինում Յանուկովիչը բազմիցս հայտարարել էր, որ նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի ներում շնորհելու հարցը կախված է օրենքով հաստատված ընթացակարգից: Դրա հետ մեկտեղ, Տիմոշենկոն բազմիցս հայտարարել էր, որ նախագահից ներում չի հայցի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ