News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն, այսօր` հունիսի 15-ին, աշխատանքային ճաշ է ունեցել Երեւանում հավատարմագրված Եվրոպական Միության անդամ երկրների դեսպանների եւ ԵՄ պատվիրակության ղեկավարի հետ:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են Հայաստան-Եմ համագործակցության ներկա ընթացքն եւ նախատեսվող բարձր մակարդակի շփումներն ու ձեռնարկվելիք քայլերը:  

Հայաստանի արտգործնախարարն եվրոպացի դեսպաններին է ներկայացրել անցյալ շաբաթ Հայաստանի սահմանին ու Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում Ադրբեջանի կազմակերպած սադրիչ դիվերսիոն գործողությունների արդյունքում ստեղծված իրավիճակը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել մի շարք տարածաշրջանային խնդիրների շուրջ:

Տպել
Ամենաշատ