News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունվար 17
USD
480.88
EUR
550.94
RUB
6.32
Տեսնել լրահոսը

Հազիվ թե Հայաստանում որեւէ մեկը պատրանք ունի, թե Ադրբեջանը կատարելու է իր խոստումները: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ռուսաստանցի քաղաքագետ, Սեւծովյան-Կասպյան տարածաշրջանի քաղաքական եւ սոցիալական հետազոտությունների ինստիտուտի աշխատակից Անդրեյ Արեշեւը` մեկնաբանելով Ադրբեջանի ներկայացուցիչների հակասական հայտարարությունները:

Հիշեցնենք, որ նախօրեին Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովը հայտարարել էր, թե Բաքուն պատրաստ է միջադեպերի հետաքննման  մեխանիզմների ստեղծման միայն այն դեպքում, եթե «հայկական զորքերը սկսեն լքել Ադրբեջանի օկուպացված տարածքները»: Նման մեխանիզմների ստեղծման անհրաժեշտության մասին խոսվում է  Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հայտարարություններում,  որոնք ընդունվել են 2011թ. մարտին եւ 2012թ. հունվարին Սոչիում:

Քաղաքագետի խոսքով, հայատրարությունների հակասությունը պայմանավորված է  նրանով, որ մի կողմից փաստաթուղթ է ստորագրվում,  մյուս կողմից ռազմատենչ հայտարարություններ են արվում բարոյահագեբանական ճնշման նպատակով: Հայտարարությունը հատուկ նշանակություն է ստանում հունիսի 18 –ին Փարիզում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման համատեքստում: Ընդհանուր առմամբ, քաղաքագետի կարծիքով, այս հակասությունն ավելին չէ, քան մեդալի երկու կողմերը: «Նմանատիպ հայտարարություններ հնչում են մշտապես»,-եզրափակեց Արեշեւը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ