News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Երեւանի Տիգրան Մեծի, Խանջյանի փողոցներում բնակարաններից զրկված բնակիչներն, այսօր` հունիսի 15-ին, Հանրապետակայն կուսակցության գործադիր մարմնի նիստից առաջ, ՀՀԿ կենտրոնական գրասնեյակի դիմաց բողոքի ցույց են կազմակերպել: Այս մասին հաղորդեց  NEWS.am-ի թղթակիցը:

Բնակիչներից մեկը NEWS.am-ի թղթակցի  հետ զրույցում նշեց, որ 2008թ ապրիլին իրենց հետ պայմանագիրր են կնքել առ այն, որ իրենց բնակարանների փոխարեն նոր բնակարաններ կհատկացնեն 42 ամիս հետո: Պայմանագրի ժամկետը լրացել է 2011թ եւ նրանք փոխհատուցում չեն ստացել, իսկ տարբեր իրավասու մարմիններին ներկայացված դիմում-բողոքները արդյունք չեն տվել: Նրանք հայտնվել են անորոշ իրավիճակում եւ պահանջում հստակություն մտցնել, թե կոնկրետ երբ են իրենց բնակարաններով փոխհատուցելու:

Ցուցարարները նաեւ պատմեցին, որ իրենց նախկին տների տարածքում շինարարություն չի իրականացվում եւ դրանք ներկա պահին աղբանոցների են վերածվել, միեւնույն ժամանակ նշեցին, որ իրենց վարձակալած բնակարանների վարձավճարները դեռեւս, բարեբախատաբար փոխհատուցվում են:

Երեւանի քաղաքապետ, ՀՀԿ-ական Տարոն Մարգարյանը, նկատելով ցուցարարներին, մոտեցավ նրանց, լսեց նրանց բողոքը եւ առաջարկեց շարժվել դեպի քաղաքապետարան` նշելով, որ աշխատակազմի ղեկավարը կդիմավորի նրանց: Տարոն Մարգարյանը նաեւ ասաց, որ ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո ինքը եւս կգնա քաղաքապետարան եւ արդեն այնտեղ կլսի նրանց պահանջը եւ կփորձեն լուծումներ գտնել:

Նշենք, որ այսօր` հունիսի 15-ին ժամը 20.00-ին ՀՀԿ Կենտրոնական գրասենյակում մեկնարկում է ՀՀԿ ԳՄ նիստը, որի ժամանակ պետք է քննարկվեն Կառավարության նոր կազմի հետ կապված հարցեր:

Տպել
Ամենաշատ