News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Փորձագետները կազմել են առողջ սովորույթների ցանկը, որոնց վրա անիմաստ ժամանակ է ծախսվում:

Օրինակ, պարապ գործ է տարեկան երկու անգամ ատամնաբույժին այցելելը: Այդ խորհուրդը տրվում էր ատամի մածուկի գովազդում, սակայն գիտական որեւէ հիմնավորում չունի: Եթե ատամներն ու լնդերն առողջ են, ատամնաբույժին կարելի է այցելել տարին մեկ:

Չի կարելի ուտել ժամը 8-ից հետո, եւս նույն շարքից է: Որեւէ տարբերություն չկա` առավոտյան 6:30-ին եք սնվում, թե երեկոյան 8:20-ին: Ընդ որում, սոված քնելու դեպքում կարող եք քնի խանգարում ստանալ:

Շոգին չի կարելի ուտելը եւս սուտ է, քանի որ բարձր ջերմաստիճանը խթանում է նյութափոխանակությունը, որի արդյունքում այրվում են կալորիաները:

Իսկ խորհուրդը, որ ատամները պետք է մաքրել կոշտ խոզանակով, առասպել է: Փափուկ խոզանակը նույն կերպ է մաքրում եւ ավելի քիչ վնաս է հասցնում ատամներին: Սկզբունքորեն ատամները կարելի է լվանալ օրական մեկ անգամ, քանի որ ատամնափառը ձեւավորվում է 24 ժամվա ընթացքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ