News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի ոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը զբաղեցրած պաշտոնից ազատել եւ կադրերի ռեզերվ է ուղարկել ոստիկանության Աբովյանի բաժնի պետ, փոխգնդապետ Խաչիկ Ավետիսյանին:

NEWS.am-ի տեղեկություններով, այսօր` հունիսի 15-ին Հայաստանի ոստիկանությունում տեղի է ունեցել ընդլայնված խորհրդակցություն, որը վարել է Վլադիմիր Գասպարյանը: Նա չափազանց խիստ է եղել նիստին, ազատել է Խաչիկ Ավետիսյանին եւ նույն բաժնի մի քանի այլ աշխատակիցների:

Նշենք, որ Ավետիսյանին հենց Գասպարյանն էր նշանակել մի քանի ամիս առաջ, եւ այդ նշանակումը լուրջ ծառայողական առաջընթաց էր նրա համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ