News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 09
Տեսնել լրահոսը

Այս տարվա առաջին հինգ ամիսներին ինքնաթիռներով Հայաստանից մեկնել եւ չի վերադարձել շուրջ 69 հազար ուղեւոր: Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը` հիմնվելով ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության` երեկ հրապարակած վիճակագրության տվյալների  վրա:

«Անցած տարվա առաջին 5 ամիսներին ինքնաթիռով մեկնած եւ չվերադարձածների ցուցանիշը եղել էր 64 հազար ուղեւոր: Անցած տարվա համեմատ, չվերադարձողների թիվը աճել է մոտ 5 հազարով կամ որ նույնն է` 8%-ով: Նախորդ ամսվա դրությամբ, առաջին 4 ամսվա տվյալներով, ինքնաթիռով ՀՀ-ից մեկնած եւ չվերադարձածների թիվը կազմել էր մոտ 50 հազար ուղեւոր: Այսինքն, մեկնած եւ չվերադարձածների թիվը միայն մայիսին ավելացել է մոտ 19 հազարով: Դեռեւս չի հրապարակվել բոլոր տեսակի տրանսպորտային միջոցներով առաջին 5 ամիսներին ՀՀ-ից մեկնած եւ չվերադարձածների թիվը, բայց ակնհայտ է, որ 100 հազարի է հասնելու»,- գրում է «Հայկական ժամանակը»:
 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Partner news