News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ոստիկանության Լոռիի մարզային վարչության աշխատակիցների օպերատիվ հետախուզական աշխատանքների արդյունքում երեկ`հունիսի 15-ին ժամը ժամը 18:30-ի սահմաններում պարզվել է երկու օր առաջ Վանաձոր քաղաքից Դարպաս գյուղ տանող ճանապարհի սկզբնամասում երկու անչափահասների դանակահարած անձի ինքնությունը:

Ինչպես հայտնում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, երեկ` հունիսի 15-ին ոստիկանության Լոռիի մարզային վարչության աշխատակիցների բացատրական աշխատանքների արդյունքում ինքնակամ ոստիկանության Վանաձորի բաժին է ներկայացել նույն քաղաքի բնակիչ, 17 ամյա Ստեփան Դերձյանը, ով քննիչի որոշմամբ ձերբակալվել է:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, հունիսի 14-ին Վանաձոր քաղաքից Դարպաս գյուղ տանող ճանապարհի սկզբնամասում ինքնությունը չպարզված անձը առողջությանը վնաս պատճառելու դիտավորությամբ սուր, ծակող-կտրող գործիքով երեք անգամ հարվածել է անչափահաս` 16-ամյա Տիգրան Աղամիրյանի մարմնի տարբեր մասերին և մեկ անգամ անչափահաս, 17-ամյա Սերյոժա Լալայանի կրծքավանդակի ձախ կեսին, առաջացրել ծակած-կտրած թափանցող վերք` վերջինիս առողջությանը պատճառել կյանքին վտանգ սպառնացող ծանր վնասվածք: Տուժողները գտնվում են Վանաձորի բժշկական կենտրոնում:

NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում Լոռիի մարզային քննչական բաժնի պետ Թաթուլ Շուշանյանն ասաց, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ