News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երեկ` հունիսի 15-ին Լոռիի մարզում գրանցվել է գայլերի հարձակման հերթական դեպքը: Գիշատիչներն այս անգամ հարձակվել են մարզի Հալավար համայնքի վրա:

Դեպքը տեղի է ունեցել առավոտյան ժամը 08:00-ի սահմաններում: NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում Հալավար համայնքի ղեկավար Սագիս Հակոբջանյանն ասաց, որ գյողում եթե ոչ ամեն օր, ապա երկու օրը մեկ գալերի հարձակում է գրանցվում. «Այս դեպքում գայլերը հարձակվել են Սարգիս Բաբայանի տան բակում գտնվող անասունների վրա, 3 խոշոր եղջերավոր անասուններից երկուսին երեկոյան գտանք, իսկ մյուսը հայտնաբերվեց ամբողջովին հոշոտված վիճակում»,- ասաց նա` հավելելով, որ միայն այս 6 ամիսներին գյուղում գրանցվել է գայլերի հարձակման մոտ 10 դեպք, որոնց դեպքում գայլերը հոշոտել են ձիու երկու քուռակ և 8 խոշոր եղջերավոր անասուն:

Սարգիս Հակոբջանյանի փոխանցմամբ այս պարագայում պետք է գայլերի դեմ պայքարի հստակ ծրագիր մշակել, ոստիկանության, համայնքի և մարզպետարանի հետ համատեղ. «Գյուղում ունենք որսորդներ, բայց քանի որ հիմա որսի շրջան չի, չեն կրակում, իսկ եթե ոստիկանությունը թույլ տա, էլի մի կերպ կփորձենք դրանց դեմն առնել»:

Տպել
Ամենաշատ