News
Լրահոս
News
Հինգշաբթի
Դեկտեմբեր 02
Տեսնել լրահոսը

«Զատիկ» մանկատան շուրջօրյա խնամքի ծառայության սան 13-ամյա Արմինե Ս-ի (անունը փոխված է) հետ  հյուրանոցում սեռական հարաբերությունների մեջ մտած Արտակի  Ս-ի դեմ ՀՀ ոստիկանության կոտայքի բաժնում քրեական գործ է հարուցվել  քրեական օրենսգրքի 141 հոդվածի 1-ին մասով` սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը 16 տարին չլրացած անձի նկատմամբ: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրեցին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից: Նշենք, որ սույն հոդվածը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրհիսնապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:

Դեպքը տեղի է ունեցել հունիսի 5-ին: 13-ամյա Արմինե Ս.-ն ժամը 16-ի սահմաններում, դուրս է եկել մանկատնից ու չի վերադարձել` հարուցելով մանկատան աշխատակազմի անհանգստությունը: Վերջինս վերադարձել է ինքնակամ մանկատուն եւ ավելի ուշ ոստիկանությունում  պատմել է իր հետ կատարվածի մասին:

Նշենք, որ նույն աղջիկը եւս մեկ դատական գործով է անցնում: Հունիսի 1-ին Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանը 8-ամսյա ազատազրկման է  դատապարտել Կոտայքի մարզի 21-ամյա մի երիտասարդի, ով աղջկա հետ սեռական հարաբերություն էր ունեցել:

«Զատիկ» մանկատան տնօրեն  Աշոտ Մնացականյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում  ասաց, որ սանը շարունակում է գտնվել իրենց մանականը: Վերջինս մոտավորապես 2 ամիս է ինչ տեղափոխվել է «Զատիկ»  մանկատուն` ժամանակավորապես այնտեղ մնալու պայմանով: Ներկայումս դեռահասի հետ աշխատում են հոգեբանները, սոցիալական աշխատողները: Փնտրում են հարմար տարբերակ իր համար, թե հետագայում, որտեղ է շարունակելու ապրել: Հնարավոր է վերջինս տեղափոխվի այլ հաստատություն կամ ծնողներից մեկի մոտ:

Տպել
Ամենաշատ