News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ` քանդակագործության ասպարեզում ներդրած մեծ ավանդի, ինչպես նաեւ ծննդյան 75-ամյա հոբելյանի կապակցությամբ` ՀՀ ժողովրդական նկարիչ ու քանդակագործ Լեւոն Թոքմաջյանը պարգեւատրվել է Երեւանի քաղաքապետի ոսկե մեդալով:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ, շնորհավորելով հոբելյարին, Տարոն Մարգարյանն նշել է, որ բարձր է գնահատում ինչպես քանդակագործության ոլորտում, այնպես էլ մայրաքաղաքի մշակութային կյանքում արվեստագետի ներդրած ավանդը:

«Քաղաքապետարանը շարունակելու է իր աջակցությունը ցուցաբերել մշակութի գործիչներին` հետաքրքիր մտահղացումների ու ծրագրերի իրականացման հարցում»,- ընդգծել է քաղաքապետը:

Շնորհակալություն հայտնելով Տարոն Մարգարյանին բարձր պարգեւի ու բարեմաղթանքների համար` Լեւոն Թոքմաջյանը նշել է, որ պարգեւն իր  համար անակնկալ էր եւ ստեղծագործելու լրացուցիչ խթան կհանդիսանա:

 

Տպել
Ամենաշատ