News
Լրահոս
News
Հինգշաբթի
Դեկտեմբեր 08
Տեսնել լրահոսը

ԱՄՆ կոնգրեսական Ջին Շմիդթը երեք տարում 582 հազար 768 դոլար է ստացել Ամերիկյան Թուրքական կոալիցիայից, եւ դեռ 2011թ. վերջին նա 515 հազար դոլարի պարտք է ունեցել իրավաբանական ծառայությունների դիմաց: Այդ մասին ասվում է նրա վերջին ֆինանսական հաշվետվության մեջ, գրում է Cincinnati.Com-ը:

Մայամիից ընտրված հանրապետականը հայտնել է երեք պարտքերի մասին, բոլորն էլ իրավաբանական ընկերություններին, որոնք ներկայացրել են նրան իր մրցակից Դավիթ Գրիգորյանի դեմ իրավական վեճի ընթացքում եւ դրան հաջորդած էթիկայի մասին գործով:

Անցած ամռանը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի էթիկայի հանձնաժողովը պարզել են, որ Շմիդթը ոչ պատշաճ նվեր է ստացել Թուրքական կոալիցիայից: Թեեւ Կոմիտեն պարզել էր, թե նա չի իմացել, որ կոալիցիան վճարել է իր դատական ծախսերի համար, հրամայել էր վերադարձնել միջոցներն ու հայտնել հաշվետվության մեջ:

Շմիդթը դատի էր տվել Գրիգորյանին, երբ վերջինս հայտարարել էր, թե կոնգրեսականն «արյունոտ գումարներ» է ստացել Թուրքիայի կառավարությունից` Հայոց ցեղասպանության ճանաչման ջանքերին խոչընդոտելու համար:

Էթիկայի հաննձաժողովի տվյալներով, Շմիդթը հայտնել էր, որ մոտ 430 հազար դոլար է ստացել 2009-2010 թվականներին, իսկ 2011-ին` եւս 152 հազար 658 դոլար: Առայժմ կոնգրեսականն իր անձնական միջոցներից վճարել է մոտ 43 հազար դոլար իրավական ծապսերի համար, իսկ երբ լքի Կոնգրեսը, ստիպված է լինելու կատարել հանձնաժողովի որոշումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Partner news