News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հունիսի 16-ին, ժամը 21.30-ին, «շտապօգնության» կայանից  ոստիկանության Գյումրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի եւ որովայնի մասերում սուր-ծակող կտրող գործիքից ստացած բազմակի թափանցող վերքերով Լալայան փողոցի թիվ 123/050 տնակից հիվանդանոց է տեղափոխվել տնակի բնակչուհի, 77-ամյա  Ռոզա Խաչատրյանը, որը ստացած վնասվածքներից հիվանդանոցում  մահացել է:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ձեռնարկված օպերատիվ-քննչական միջոցառումների շնորհիվ հունիսի 17-ին, ժամը 05.10-ին, պարզվել է, որ հունիսի 16-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Լալայան փողոցի հիշյալ  տնակի մոտ տարեց կնոջը դանակով հարվածել  է 20-ամյա Հարություն Հ.-ն:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Հարություն Հ.-ն հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել բաժին:

Հարություն Հ.-ն ձերբակալված է:

ՀՀ քրեական օրենսգրքի 104 (սպանություն) հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ