News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հունիսի 17-ին, ժամը 11.15-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները, կողոպուտ կատարելու կասկածանքով իրենց բնակության վայրերից բերման են ենթարկել 20-ամյա Էրիկ Ա.-ին եւ 18-ամյա Էդգար Ա.-ին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ մայիսի 8-ին, ժամը 16-ին, Գայի պողոտայի եւ Թոթովենցի փողոցի խաչմերուկում Էրիկ Ա.-ն եւ Էդգար Ա.-ն բացահայտ հափշտակել են 50-ամյա մի տղամարդու պարանոցի ոսկյա շղթան` կախազարդով, եւ դիմել փախուստի:

Երիտասարդները ձերբակալվել են, կատարվում է նախաքննություն:

Տպել
Ամենաշատ