News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Իրանի եւ Իսրայելի միջեւ արդեն 20 տարի «պայմանավորվածություններով պատերազմ» է ընթանում: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Մերձավոր Արեւելքի ինստիտուտի տնօրեն Եվգենի Սատանովսկին: Նրա խոսքով, Իրանը ոչ թե ուղղակի է գործում, այլ ՀԱՄԱՍ-ի, «Հըզբոլլահի» եւ այլ խմբավորումների ձեռքով:

Ինչ վերաբերում է իսրայելի դեմ Իրանի բաց պատերազմին, որով սպառնացել է Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին` խոսելով Սիրիա ներխուժման վտանգների մասին, ըստ Սատանովկսիի, դա հոռետեսական սցենար է. «Ի՞նչ կարող է անել Իրանը:

Ավիացիան` չի հասնի Իսրայել, իսկ եթե հասնի էլ, կոչնչացվի կարճ ժամկետում: Իրանի եւ Իսրայելի միջեւ առնվազն կան Իրաք եւ Հորդանան, տանկերը եւս չեն հասնի, եթե հասնեն` կոչնչացվեն: Մնումէ  նավատորմը, ենթադրենք մի քանի իրանական նավեր հերոսաբար պտտվեն Միջերկրական ծովում, կամ կհեռանան, կամ նրանց կխորտակեն»:

Նրա խոսքով, բաց պատերազմում Իրանը շանսեր չունի: «Չնայած իրանցի զինվորականների բարձր արհեստավարժությանն ու ուժեղ մոտիվացիային, Իսրայելը որակապես գերազանցում է հակառակորդին»,- կարծում է փորձագետը:

Հարցին, թե այդ դեպքում Իրանն ինչպես է գրոհելու Իսրայելին, Սատանովսկին նշել է, թե այս դեպքում գործի կդրվի ագենտուրան: «Իրանն ունի Պահապանների կորպուս, «Հըզբոլլահ», ՀԱՄԱՍ եւ այն: Պատերազմը վաղուց է գնում, պարզապես արաբական ձեռքերով»,- ընդգծել է փորձագետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ