News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունվար 21
USD
482.12
EUR
546.68
RUB
6.3
Տեսնել լրահոսը

Տեղեկատվությունը, թե վրացական իշխանությունները ցանկանում են ԱԷԿ կառուցել Ջավախքի Ասպինձա շրջանում, կասկածելի է: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին ասաց ԱԺ պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյհանը: Նրա խոսքով,պատճառը մի շարք հակասություններն են:

«Մի կողմից, Թուրքիան աղաղակում է, որ Հայկական ԱԷԿ-ը պետք է ապամոնտաժել, որովհետև այն մոտ է իր սահմանին և իբր վտանգ է ներկայացնում իր համար, մյուս կողմից` աջակցում է ԱԷԿ-ի կառուցմանը թուրքական սահմանից երկու քայլ այն կողմ գտնվող Ասպինձայում: Դրանից բացի, ԱԷԿ-ի կառուցումը հնարավոր չէ երկար ժամանակ գաղտնի պահել: Իսկ եթե այդ մասին բարձրաձայն խոսեն, ապա ձայն կբարձրացնի տեղի բնակչությունը` մեկ, վրացական բնապահպանական կազմակերպությունները` երկու: Դա ռիսկի տակ կդնի բազմամիլիոնանոց ներդրումները, որոնք, համաձայն վրացական ԶԼՄ-ների, արդեն կատարվել են», - նշեց Թորոսյանը, ավելացնելով, որ ազգային տեսանկյունից անհասկանալի է իշխանությունների որոշումը ԱԷԿ կառուցել հայաբնակ շրջանում:

Այն դիտարկմանը, թե ատոմային էլեկտրակայան  գործում է նաև Հայաստանում, Շ. Թորոսյանը պատասխանեց. «Իսկ մեզ ոչ ոք չէր հարցնում. սովետական իշխանությունը որոշեց այն կառուցել և կառուցեց: Հայաստանում ԱԷԿ-ն անհրաժեշտություն է, որովհետև մեր ՀԷԿ-երն ու ՋԷկ-երը չեն կարող ապահովել այդ քանակի էլեկտրականություն: Սակայն ոչ ոք չի ժխտում, որ ԱԷԿ-ը բացասաբար է ազդում էկոլոգիական ֆոնի վրա, բարձրացնում է ռադիացիայի մակարդակը և այլն: Որքանո՞վ է նպատակահարմար զրոյից կառուցել ԱԷԿ Վրաստանի էկոլոգիապես ամենամաքուր շրջաններից մեկում` սա է հարցը»:

Ըստ նրա, եթե նախագծին սատարում են Թուրքիաին և Ադրբեջանը, ապա, ինչպես և նախկինում ենք ականատես եղել, աշխատուժը կհրավիրվի հենց այդ երկրներից: Իսկ սա վտանգ է ներկայացնում տեղի հայերի համար: Թուրքական գործոնն առանց այդ էլ դիրքեր է գրավել տարածաշրջանում, իսկ այդ դեպքում էլ ընդհանրապես որոշիչ նշանակություն կստանա», - նշեց պատգամավորը: Բացի դրանից, ընդգծեց նա, ԱԷԿ-ը ռազմավարական օբյեկտ է հանդիսանում, և նրա պահպանության համար կարող է հրավրվել արտերկրյա (բնականաբար, թուրքական և/կամ ադրբեջանական) խումբ, իսկ դա հղի է էթնիկ իրավիճակի սրմամբ», - նշեց Շ. Թորոսյանը` համարելով այդուհանդերձ, որ իր մեջբերած անհամապատասխանությունները կասկածի տեղիք են տալիս:

Ինչպես նախկինում հաղորդում էր NEWS.am-ը, վրացական ընդդիմությունը նշում էր, որ Ասպինձայում կառուցվում է ոչ թե ՀԷԿ,այլ ԱԷԿ, իսկ բանակցությունները շինարարության մասին ընթանում են Թուրքիայի հետ: ԻՆչպես նշում է «Երովնուլեբի» կազմակերպության պատվավոր նախագահ Դավիդ Սոկոլովը, թուրքական կողմը պահանջում է հրապարակել բանակցությունները և սկսել շինարարությունը: Վրացականկղը կտրականապես դեմ է դրան:

«Այնտեղ արդեն 50 մլն դոլարի աշխատանքներ են կատարվել... ավստրիական ընկերության կողմից: Սակայն վրացական կղմը հայտարարել է, որ դա ոչ թե ատոմային,այլ հիդրոէլեկտրակայան է», - նշել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ