News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Դերասանուհի եւ Playboy-ի աստղ Ջեննի ՄըքՔարթնին The Wendy Williams Show թոք-շոուի ժամանակ խոստովանել է, որ սխալմամբ իր ատամնաբույժին է ուղարկել իր մերկ լուսանկարը` որդու ատամների լուսանկարի փոխարեն:

Զարվեշտալի միջադեպը տեղի է ունեցել մեկ տարի առաջ, բայց դերասանուհին այդ մասին միայն հիմա է պատմել: Ջեննիի խոսքով, իր 10-ամյա որդին ատամների հետ կապված խնդիր է ունեցել եւ վախեցած մայրը խորհրդի համար զանգահարել է իր ատամնաբույժին: Բժիշկը խնդրել է լուսանկարել երեխայի բերանն ու նկարն իրեն ուղարկել: Լուսանկարն ուղարկելիս դրրասանուհին սխալ կոճակ է սեղմել եւ 80-ամյա բժշկին է ուղարկել իր մերկ լուսանկարները, որոնք նախատեսված են եղել իր բոյֆրենդի համար, գրում է NEWSru.com-ը:

Նա բողոքել է նաեւ որ որդու հայրը` հոլիվուդյան հայտնի կատակերգու դերասան Ջիմ Քերրին ամուսնալուծվելիս իրեն է թողել 50 մլն դոլար, հայտարարելով, որ մայրը միայնակ պետք է դաստիարակի որդուն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ