News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ռումինիայի վարչապետ Վիկտոր Պոնտային մեղադրել են  գրագողության մեջ:

Ըստ Nature հրատարակչության տվյալների` Վիկտոր Պոնտայի դոկտորական ատենախոսության կեսից ավելին ուրիշից վերցված տեքստ է`առանց աղբյուրի հիշատակման:

Պոնտայի դոկտորական ատենախոսությունը, որը պաշտպանել է 2003 թվականին, նվիրված է  Միջազգային քրեական դատարանի աշխատանքին:

Պոնտան անձամբ կտրականապես հերքում է գրագողության մեղադրանքները եւ պատրաստ է «ցանկացած ստուգում անցնել», հայտնում է«Ռոսբալտը»:

Իր հերթին ռուսական Գերագույն որակավորման հանձնաժողովի ռումինական   տարբերակի ղեկավար Մարիուս Անդրուխն ընդգծել է, որ «գրագողության ապացույցները բավարար են»:

Վիկտոր Պոնտան զբաղեցրել է Ռումինիայի վարչապետի պաշտոնը 2012 թվականի ապրիլի վերջին: Փորձագետները կարծում են, որ գրագողության համար  Վիկտոր Պոնտային սպառնացող հրաժարականը կարող է հանգեցնել Ռումինիայում քաղաքական նոր ճգնաժամի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ