News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Իտալիայյի դատախազությունը պահանջել է 3 տարի 8 ամսվա ազատազրկման դատապարտել երկրի վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիին` նրան պատկանող  Mediaset հոլդինգի հետ առնչվող մեքենայությունների հետ կապված, հայտնում է  Reuters-ը:

Բերլուսկոնին մեղադրվում է հեռահաղորդակցության իրավունք ստանալիս գների արհեստական բարձրացման մեջ: Քննիչների կարծիքով` այդ իրավունքի ձեռքբերման համար  վճարված գումարների մի մասը տրվել է որպես կաշառք:

Նշվում է, որ Բերլուսկոնիի` օրենքի հետ ունեցած խնդիրները կարող են լուրջ անդրադառնալ նրա գործերի վրա «Միլանում»:

Հիշեցնենք, որ Իտալիայի նախկին վարչապետ Բերլուսկոնին միանգամից մի քանի քրեական գործերով է անցնում: Նրան կասկածում են 600 հազ. դոլար կաշառք տալու, մաֆիայի հետ կապերի եւ երիտասարդ մարմնավաճառների, այդ թվում անչափահաս, ծառայություններից օգտվելու մեջ, հայտնում է gazeta.ru-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ